-
Առանց ծնողական խնամքի մնացած երեխաներ, ինչպես նաև առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող մինչև 23 տարեկան՝ բակալավրի կամ անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով սովորող ուսանողներ (բացառությամբ 1-ին կուրսերի):
-
Ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված և սահմանային միավորից բարձր միավոր ունեցող՝ բակալավրի կամ անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով սովորող ուսանողներ (բացառությամբ 1-ին կուրսերի):
-
ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշման N 1 հավելվածում ներառված սոցիալական աջակցություն ստացող համայնքների բնակավայրերում հաշվառված, վերջին հինգ տարում մշտապես բնակվող և տվյալ համայնքի հանրակրթական ուսումնական հաստատությունն ավարտած՝ բակալավրի կամ անընդհատ ու ինտեգրացված կրթական ծրագրերով սովորող 1-ին կուրսի ուսանողներ:
-
Մարտական գործողություններին մասնակցած՝ բակալավրի կամ անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով սովորող ուսանողներ (բացառությամբ 1-ին կուրսերի):
-
Զոհված (մահացած) զինծառայողի զավակ հանդիսացող՝ բակալավրի կամ անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով սովորող 1-ին կուրսի ուսանողներ:
-
1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք և հաշմանդամ երեխա ճանաչված անձինք: