team

Աննա Կարապետյան Յուրեվի

ք․գ․թ․, դասախոս

Նկարագիր

Ծննդյան ամսաթիվ: 25 հոկտեմբեր 1990
Սեռ: Իգական
Ազգություն: Հայ
Ընտանեկան կարգավիճակ: Ամուսնացած
Աշխատանքային փորձ

2024թ մայիսից՝ «ՎԻԱ Քոնսալթինգ» խորհրդատվական գործակալության տնօրեն

2018-2024թթ՝ «Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի տնօրեն

2018-2023թթ՝ «Արմեդիա» տեղեկատվական, վերլուծական գործակալության վերլուծաբան: Հետազոտության ոլորտները՝ Հայաստանի արտաքին քաղաքականություն, Արցախյան հակամարտություն, ինտեգրացիոն գործընթացներ:

2020-2021թթ.՝ «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում հեռարձակվող «Առավոտյան լուրեր Լիլիթ Թումանյանի հետ» հաղորդման «Երկրագունդ» խորագրի փորձագետ:

2019-2020թթ՝«Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում հեռարձակվող «Հայացք Երևանից. Երկրագունդ» վերլուծական-քաղաքական հաղորդման հեղինակ և մեկնաբան:

2017-2018թթ՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի օգնական:

2012-2017թթ՝ ՀՀ Նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի Արտաքին քաղաքականության հարցերի ստորաբաժանման ավագ փորձագետ:

2010-2013թթ՝ «Հայացք աշխարհին», «Realpolitik» հեռուստանախագծերի հեղինակային թիմի անդամ:

2009-2017թթ՝ «Արմեդիա» տեղեկատվական, վերլուծական գործակալության լրագրող-վերլուծաբան, այնուհետև՝ կայքի հայերեն տարբերակի խմբագիր:

Կրթություն

2013 – 2017թթ՝
ՀՀ Պետական Կառավարման Ակադեմիա, Քաղաքական գործընթացներ և ինստիտուտներ  մասնագիտության ասպիրանտ:

2011 –2013թթ՝
ՀՀ Պետական Կառավարման Ակադեմիա, Քաղաքագիտության մագիստրոսի աստիճան՝ «Քաղաքագիտություն» մասնագիտությամբ, գերազանցության դիպլոմ:

2007 –2011թթ՝
Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի (Երևան, ՀՀ), քաղաքագիտության ֆակուլտետ, քաղաքագիտության բակալավրի աստիճան՝ «Քաղաքագիտություն» մասնագիտությամբ:

1997 – 2007թթ՝
Հ.Օշականի անվան 172 միջնակարգ դպրոց, Երևան, ՀՀ:

Գիտական գործունեություն
Քաղաքական գիտությունների թեկնածու, ԻԳ.00.02: Ատենախոսության թեման՝ «Ղարաբաղի ինքնորոշման հիմնախնդրի արդիականացումը ժամանակակից քաղաքական գործընթացների համատեքստում»:
«ԵԱՀԿՂարաբաղյան դոսյե» մենագրության և 11 գիտական հոդվածների հեղինակ է:

Դասավանդվող առարկաներ
Բանակցային գործընթացի տեխնոլոգիաներ և մեթոդներ
Մեդիա-պլանավորում և մեդիա-վերլուծություն
Քաղաքական դիսկուրս   
Բանակցային գործընթաց
Իմիջմեյքինգ

Հասարակական գործունեություն
2010թ.-ից ՝ «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ անդամ:
2014-2015թթ՝ Քաղաքական Դասընթացների Երևանյան Դպրոցի շրջանավարտ:
2011-2013թթ՝ Երիտասարդ Առաջնորդների դպրոցի «Երեկ, այսօր, վաղը» ամսագրի խմբագիր:
2009-2012թթ՝ Երիտասարդ Առաջնորդների դպրոցի շրջանավարտ:

Լեզուներ
Հայերեն- Մայրենի
Ռուսերեն – Գերազանց
Անգլերեն – Շատ լավ


 

Գիտական հետաքրքրություններ

  • Քաղաքական կոնֆլիկտաբանություն
  • միջազգային հարաբերություններ
  • ԶԼՄ-եր և հանրային կապեր

Հրապարակումների ցուցակ

  • Կարապետյան Ա., Արցախից հեռացած բնակչության տարբեր խմբերի համակարգման անհրաժեշտությունը // Տարածաշրջանային խնդիրներ, «ԶԱՆԳԱԿ» հրատարակչություն, Երևան, 1/2013.- էջ 176-183։
  • Կարապետյան Ա., Սփյուռք-Հայաստանի Հանրապետություն. համագործակցության նոր վեկտորներ // 2012 թ. դեկտեմբեր 13-14 ՀՀ ՊԿԱ ուսումնական գիտաժողովի նյութերի ժողովածու, Եր.: «Պետական ծառայություն» հրատարակչություն, 2013.-էջ 53-59։
  • Կարապետյան Ա., 2013 թ.-ը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համատեքստում // Տարածաշրջանային խնդիրներ ժողովածու, «ԶԱՆԳԱԿ» հրատարակչություն, Երևան, 1/2014.-էջ 42-50։
  • Կարապետյան Ա., Արտաքին քաղաքականության մշակման գործընթացում փորձագիտական հանրության ներգրավումը, որպես ՀՀ պետական կառավարման արդյունավետության գրավական // «Հանրային կառավարում» գիտական հանդես, Միջբուհական գիտաժողովի նյութերի ժողովածու, Երևան, 5/2014.- էջ 102-109։
  • Կարապետյան Ա., Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի տրանսֆորմացման դինամիկան բանակցային գործընթացում // Մերձավոր Արևելք. պատմություն, քաղաքականություն, մշակույթ։ IX-X հոդվածների ժողովածու, Եր․, 2014.- էջ-351-367։
  • Կարապետյան Ա., Կիպրոսի խնդիրը և ղարաբաղյան հակամարտությունը // 21-րդ դար, 3(61), Երևան, 2015.- էջ - 38-46։
  • Կարապետյան Ա., Տարածքային խնդիրների ընկալման փոխակերպումները Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում // 21-րդ դար, 6(64), Երևան, 2015. - էջ - 26-46։
  • Карапетян А., Маргарян М., Необходимость модернизации национальной идентичности в контексте урегулирования этнополитических конфликтов // Стратегические аспекты публичного управления и территориального развития: материалы ежегод. науч.- практ. конф., Иркутск, 27-28 апр. 2017 г. – Иркутск: Изд-во БГУ, 2017.- С. 15-23.
  • Կարապետյան Ա., Հակամարտությունների կարգավորման միջազգային փորձի տեղայնացման հնարավորությունը Ղարաբաղյան հակամարտության համատեքստում // «Ժամանակակից Եվրասիա», ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտ, VI(2), 2017. - էջ - 77-90։
  • Կարապետյան Ա., Շոտլանդիայի անկախացման հանրաքվեն որպես ինքնորոշման գործընթացի օրինակ // 21-րդ դար, 1(77), Երևան, 2018. - էջ - 107-113։
  • The New Dynamics of the Karabakh Conflict in the Context of the Internal Processes in Armenia in 2018, Contemporary Eurasia, Volume VIII (2), Yerevan, 2019, 47-61.

Ֆայլեր