Նկարագիր
Ծնվել է 1950թ. ապրիլի 28-ին Երևանում:
1967թ. ավարտել է Երևանի թիվ 118 միջնակարգ դպրոցը:
1972թ. ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետը:
1972-1974թթ. ծառայել բանակում :
1974 մինչև 2003թ. աշխատել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում, վերջին 10 տարում ղեկավարել է ՀՀ ԱԱԾ Հասարակության և մամուլի հետ կապերի կենտրոնը, ունի գնդապետի կոչում, ՀՀ ԱԱԾ պատվավոր աշխատակից է (2000թ.):
2004-2005 թթ. աշխատել է ՀՀ նախագահին կից քաղաքական հետազոտությունների ինստիտուտի բաժնի վարիչ:
1997թ.-ից դասավանդել է ԵՊՀ-ում, ՀՀ կառավարման համալսարանում, Հայ-ռուսական(Սլավոնական) համալսարանում(2005թ.-ից), Մոսկվայի նոր իրավաբանական ինստիտուտի երևանյան մասնաճյուղում:
1997թ.պատմական գիտությունների թեկնածու, 2002թ. պատմական գիտությունների դոկտոր, 2015թ. քաղաքագիտության պրոֆեսոր:
Գիտական զեկուցումներով հանդես է եկել բազմաթիվ հանրապետական և միջազգային գիտաժողովներում, այդ նպատակներով հրավիրվել է Իտալիա, Գերմանիա, Իրան, Ռուսաստան և այլն:
7 մենագրությունների, 4 ուսումնական ձեռնարկների հեղինակ է:
1994թ.-ից Հայաստանի ժուռնալիստների միության անդամ է: Բազմաթիվ(շուրջ 400) հոդվածների և հեռուստահաղորդումների հեղինակ է: 2000թ. արժանացել է Հայաստանի ժուռնալիստների միության <<Ոսկե գրիչ>> մրցանակին:
1996թ. Ռազմածովագիր գրողների միջազգային միության (ք.Մոսկվա), 2002թ. Հայաստանի գրողների միության անդամ է:
Հանդես է եկել Արման Ամրիկյան գրական անունով: Արմանը նրա անվան և ազգանվան առաջին տառերն են, իսկ Ամրիկյանը՝ պապական ազգանուն է:
2003թ. նրա <<Լեռնիկը գնում է լեռները>> պատմվածքն արժանացել է միջազգային գրական առաջին մրցանակի (ք.Մոսկվա):
2006թ. <<Ժանգի գույնը>> վիպակը արժանացել է ԵԱՀԿ և ՀԳՄ գրական մրցանակաբաշխության առաջին մրցանակի:
11 գրական երկերի և 1 ռադիոբեմականացման հեղինակ է:
Նրա աշխատություններն ու գրական ստեղծագործությունները թարգմանվել են ռուսերեն, անգլերեն ուկրաիներեն, իտալերեն, քրդերեն լեզուներով:
Պարգևատրվել է նաև 10 մեդալով և 5 հուշամեդալով(1999 թվականին հայ-վրացական կապերին նպաստելու համար արժանացել է <<Հայոս-Քարթլոս>> (Վրաստան) ամսագրի հուշամեդալին, 2002թ. Ֆրիտյոֆ Նանսենի անվան հուշամեդալին, 2002թ ԽՍՀՄ սահմանապահների 80-ամյակին նվիրված հուշամեդալին, 2018թ. ՀՀ Ազգային անվտանգության 100-ամյակին նվիրված հուշամեդալին, 2019թ.ԵՊՀ արծաթե հուշամեդալին):
Հրապարակումների ցուցակ
- Հայաստանի հատուկ ծառայությունները (1918-2010) Մենագրություն: Հեղինակային հրատ., 2018թ․, 214 էջ
- Այլախոհության դրսևորման փուլերը Խորհրդային Հայաստանում:Հայոց պատմության հարցեր, 2017, 18, էջ 171-183
- Ահաբեկչության սահմանման որոշ խնդիրների շուրջ: Ազգային անվտանգության հիմնահարցերը համաշխարհայնացման և ինտեգրացիոն գործընթացների պայմաններում: 2016, 112-117 էջ
- Հատուկ ծառայությունների ձևավորումը և նրանց դերը պետական անվտանգության ապահովման գործում
- Քաղաքական ուսմունքները նորագույն ժամանակներում: Ուս. ձեռնարկ: ԵՊՀ հրատ., 2015թ․, 198 էջ
- Некоторые аспекты обеспечения проблмы национальной безопасности в условиях глобализации. Девятая годичная научная конференция. Сборник статей, 2015, 257-264 стр.
- Некоторые проблемы межгосударственных и межцивилизационных отношений на Южном Кавказе 2013.ЕГУ, 2013г., 36 с.
Ֆայլեր