Նկարագիր
Միքայել Հենրիխի Ավանեսյանը ծնվել է 1996 թվականի օգոստոսի 8-ին Ուկրաինայի Կիև քաղաքում:
2003-2010թթ. ուսանել է Երևանի Ա. Պուշկինի անվան թիվ 8 միջնակարգ դպրոցում:
2010-2013թթ.ուսումը շարունակել է Երևանի Ա. Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոցում:
2013-2017թթ. Հայ-Ռուսական համալսարանում ուսանել է և ստացել բակալավրի աստիճան "Միջազգային հարաբերություններ" ուղղությամբ:
Այնուհետև ՝ 2017-2019թթ.ուսանել է նույն համալսարանի "Քաղաքագիտություն" մասնագիտության մագիստրատուրայում:
2020-ից 2023 թվականներին սովորել է ասպիրանտուրայում ՝ ԻԳ.00.02 "Քաղաքական ինստիտուտներ և գործընթացներ" ծածկագրով:
2024 թվականին Երևանի պետական համալսարանի 056 "Քաղաքագիտություն և միջազգային հարաբերություններ" մասնագիտական խորհրդի որոշմամբ նրան շնորհվել է քաղաքական գիտությունների թեկնածուի աստիճան: Թեման ` «Թուրքիայի աշխարհառազմավարության էներգատրանսպորտային գործոնը Մեծ Մերձավոր Արևելքում. փոխակերպումները և նոր մարտահրավերները»:
2022թ.- ից ՀՌՀ-ի Կ.Միրումյանի անվան քաղաքագիտության ամբիոնի ասիստենտ, դասախոս, ավագ դասախոս:
2022թ. –ից ՀՌՀ Գիտության Դեպարտամենտի գիտատեխնիկական համագործակցության, մարքեթինգի և գիտական հետազոտությունների զարգացման գլխավոր մասնագետ:
Գիտական հետաքրքրություններ
- Մերձավոր Արևելքի երկրների էներգետիկ և տրանսպորտային քաղաքականություն
- Կենտրոնական և Արևմտյան Ասիայի երկրների էներգետիկ և տրանսպորտային քաղաքականություն
- Տարածաշրջանների երկրների Աշխարհաքաղաքականություն և աշխարհատնտեսություն
Հրապարակումների ցուցակ
- Аванесян М.Г., “Энергетическая политика Турции: вызовы внутренней и региональной безопасности” , Միջազգային անվտանգություն, նոր սպառնալիքներ եւ մարտահրավերներ (Գիտաժողովի նյութեր), Երեւան։ Էներգետիկ անվտանգության ինստիտուտի հրատարակչություն, 2020. - 119 էջ։
- Թուրքիայի էներգետիկ քաղաքականությունը «Արդարություն և Զարգացում» իշխող կուսակցության ռազմավարության մեջ. նոր մոտեցումներ եվ փոխակերպումներ, «Պատմություն և Քաղաքականություն» գիտական հանդես 4/2021., 118-123 Էջ:
- Ավանեսյան Մ.Հ. Սեւ ծովը Թուրքիայի էներգետիկ ռազմավարության մեջ. Նոր աշխարհատնտեսական մարտահրավերներ, Հայ-Ռուսական համալսարանի Լրաբեր սերիա` հումանիտար եվ հասարակական գիտություններ No 3/2021. Էջ.21-35
- Դավթյան Վ.Ս., Ավանեսյան Մ․Հ․ Թուրքիայի էներգետիկ քաղաքականության առանձնահատկություններն արդի փուլում Հայ-Ռուսական համալսարանի Լրաբեր սերիա` հումանիտար եվ հասարակական գիտություններ No 1/2022 էջ.27-36
Ֆայլեր