team

Բարդակչյան Հովհանես Խաչատուրի

քաղաքական գիտությունների թեկնածու

Նկարագիր

Կրթություն և վերապատրաստում

2014-2018 թթ
Ստացված որակավորում՝ բակալավրի կոչում ՀՌՀ համաշխարհային պատմության և արտասահմանյան տարածաշրջանագիտության ամբիոնում, մասնագիտացումը՝ արտասահմանյան տարածաշրջանագիտություն։

2018-2020 թթ
Ստացված որակավորումը՝ մագիստրոսի կոչում ՀՌՀ համաշխարհային պատմության և արտասահմանյան տարածաշրջանագիտության ամբիոնում, մասնագիտացումը՝  արտասահմանյան տարածաշրջանագիտություն:

2020-2023 թթ
Ստացված որակավորում՝ ՀՌՀ համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների ամբիոնի ասպիրանտ։

21 դեկտեմբերի, 2023 թ
Ստացված որակավորում - թեկնածուական ատենախոսության պաշտպանություն «Էլիտաների էվոլյուցիայի ազդեցությունը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտաքին քաղաքականության վրա (2003-2020 թթ.)» թեմայով:

Աշխատանքային փորձ

Դասախոս Հայ-ռուսական Համալսարանում (ՀՌՀ) 2020-2024թթ
Պրակտիկա ՀՀ Նախագահի աշխատակազմի արտաքին կապերի և արարողակարգի վարչությունում 10.09.2021-10.11.2021թթ.


Մասնագիտացում
ԻԳ.00.04 Միջազգային հարաբերություններ


Դասավանդել է առարկաներ՝
Ռուսաստանի պատմություն, Հայաստանի պատմություն, Մասնագիտացման տարածաշրջանի երկրների քաղաքական աշխարհագրություն, ԱԱՏ սոցիալ-տնտեսական աշխարհագրություն, Մասնագիտացման տարածաշրջանի երկրների անվտանգության և հակամարտությունների հիմնախնդիրներ, Ֆրանկոֆոն երկրների սոցիալ-տնտեսական աշխարհագրություն, Մասնագիտացման տարածաշրջանի երկրների ժամանակակից գլոբալ հիմնախնդիրները, Հատուկ դասընթաց, Կոնֆլիկտի տեսություն և հակամարտությունների վերլուծություն մասնագիտացման տարածաշրջանի երկրներում, Մասնագիտացման տարածաշրջանի երկրների համեմատական մոդելներ

Մասնագիտական վերապատրաստում
2017 սեպտեմբեր-դեկտեմբեր
Ստացված որակավորում - Լեզվի պրակտիկա ՉԺՀ Չանչուն համալսարանում «Կոնֆուցիուսի ինստիտուտի» ծրագրով «Չինական լեզու և մշակույթ» մասնագիտությամբ։

Դրամաշնորհներ, կրթաթոշակներ և պետական պարգևներ
1. Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ անդամ պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի կազմակերպած միջազգային բանավեճերի հաղթող։ Սանկտ Պետերբուրգ, 16.09.2019թ
2. «Հայաստանի լավագույն ուսանող» ազգային մրցույթում հումանիտար գիտությունների գծով մագիստրատուրայի ուսանողների շրջանում երկրորդ տեղ: Երևան, 2019թ
3. Ակադեմիկոս Լևոն Մկրտչյանի անվան 2019-2020 ուստարվա մագիստրոսների և մասնագետների կրթաթոշակառու. Երևան, 2019թ
4. Խրախուսական դրամաշնորհ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանատան կողմից. Երևան, 15.11.2019թ



 

Գիտական հետաքրքրություններ

  • Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի քաղաքական մշակույթը
  • Արևելյան Ասիայի տարածաշրջանի պատմություն
  • Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի հասարակական-քաղաքական գործընթացները
  • ՉԺՀ-ի մշակութային և կրթական քաղաքականությունը
  • Արևելյան Ասիայի տարածաշրջանի մշակութային և կրոնական պատկերը
  • Աշխարհաքաղաքականություն

Ֆայլեր