team

Գևորգ Մելիքյան Համլետի

քաղաքական գիտությունների թեկնածու

Նկարագիր

Գևորգ Մելիքյանը քաղաքական վերլուծաբան է, քաղաքագիտության թեկնածու: Եղել է ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանի արտաքին քաղաքականության գծով խորհրդականը (2018-2222թթ.) և մասնագիտական մեծ փորձ և գիտելիքներ ունի արտաքին և անվտանգության քաղաքականության, միջազգային հարաբերությունների տեսությունների, հիբրիդային պատերազմի/գորշ գոտիների, ինչպես նաև՝ ռազմական դաշինքների, տարածաշրջանային անվտանգություն, հետխորհրդային/եվրասիական հետազոտությունների և հակամարտությունների կառավարման ոլորտներում: Ներկայումս հանդիսանում է Ազգային դիմակայունության հայկական ինստիտուտի (The Armenian Institute for Resilience and Statecraft) հիմնադիրը, ինչպես նաև դասավանդում է «Հիբրիդային սպառնալիքները գլոբալացվող աշխարհում», «21-րդ դարի անվտանգային մարտահրավերները», «ԱՄՆ արտաքին քաղաքականություն», «Միջազգային հարաբերությունների տեսություններ», «Տարածաշրջանային անվտանգություն և ռազմավարական մրցակցություն» առարկաները:
Թեկնածուի գիտական աստիճանը Միջազգային հարաբերություններում ստացել է ՌԴ ԱԳՆ դիվանագիտական ակադեմիայից (2021թ.)։ Քաղաքիտության մագիստրոսի կոչում է ստացել ԱՄՆ Օհայոյի համալսարանից (2010թ.)։ Ֆրանսերենի մասնագետի բակալավրի կոչումը ստացել է Բրյուսովի անվ. Պետական համալսարանից (1997թ.): Եղել է նաև ԱՄՆ կառավարության կողմից հովանավորվող Մասկի կրթաթոշակի (IREX) ծրագրի հաղթողներից:

Վերապատրաստում է անցել գերմանա-ամերիկյան George C. Marshall European Center for Security Studies-ում (2023թ.): Եղել է այցելու գիտաշխատող TEPAV վերլուծական կենտրոնում, Անկարա, Թուրքիա (2016թ.), Վաշինգտոնի Համաշխարհային անվտանգության ինստիտուտում/Պաշտպանական տեղեկատվության կենտրոնում (2007թ.): Հանդիսանում է George C. Marshall European Center for Security Studies հայ շրջանավարտների ասոցիացիայի ղեկավարը:
Պրակտիկա է անցել Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնում (CSIS), Վաշինգտոն, ԱՄՆ (2010թ.) և Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ), Ստրասբուրգ, Ֆրանսիա (2005թ.):
Մի շարք միջազգային վկայականների և մրցանակների կրող, ինչպես նաև որպես բանախոս և դասախոս հրավիրվել է բազմաթիվ միջազգային և տեղական գիտաժողողների, սեմինարների և կլոր-սեղան քննարկումների:
Ազատ տիրապետում է անգլերենին, ֆրանսերենին և ռուսերենին:

 

Հրապարակումների ցուցակ

  • “The Dynamics of Military Basing in the South Caucasus” in Military bases: Historical Perspectives, Contemporary Challenges, by L. Rodrigues, S. Glebov, NATO-IOS Press, 2009, vol. 21, pp. 188-195
  • “The Paradoxical South Caucasus: Nations, Conflicts and Alliances”.2010. URL: http://rave.ohiolink.edu/etdc/view.cgi?acc_num=ohiou1281673619
  • “Political Culture, Good Governance and Armenia” in “The Culture of Good Governance: The Black Sea,” Institute for Parliamentarism and Democracy Questions, Austria, 2012, pp. 61-70
  • “Communication and dialogue as effective tools of good governance in Armenia” in “The Culture of Good Governance: The Black Sea,” Druckwerkstatt Vienna, Austria, 2013, pp. 133-140
  • “Social media and online activism: Armenia’s case” in “Governance and Sustainability: The Black Sea” Druckwerkstatt Vienna, Austria, 2014
  • ElectricYerevan: Energizing Democracy or Instrumentalizing Youth?2016. URL: https://go-governance.com/images/buch16.pdf
  • "State of emergency: Turkey and Armenia-Turkey relations since 2015".2017. URL: https://www.academia.edu/34919148/ State_of_emergency_Turkey_and_Armenia_Turkey_relations_since_2015
  • «Формирование политики НАТО в Закавказье после распада СССР».2018. Reference: Scientific journal «Дипломатическая служба» (Diplomatic Service)
  • Place and role of the CSTO in the process of building a regional security system after the collapse of the USSR (Место и роль ОДКБ в процессе строительства региональной системы безопасности после распада СССР).2020. URL: http://dom-hors.ru/rus/files/arhiv_zhurnala/pep/2020/6/politics/melikyan.pdf
  • Features of transformation of the political positioning and the image of the CSTO in the system of regional security at the present stage (Особенности трансформации политического позиционирования и образа ОДКБ в системе региональной безопасности на современном этапе).2020. URL: http://dom-hors.ru/rus/files/arhiv_zhurnala/pep/2020/7/politics/melikyan.pdf
  • Comparative analysis of the military-strategic concepts of NATO and the CSTO: general and special (Сравнительный анализ военностратегических концепций НАТО и ОДКБ: общее и особенное).2021, URL: http://dom-hors.ru/rus/files/arhiv_zhurnala/pep/2021/1/politics/melikyan.pdf

Ֆայլեր