team

Հովհաննիսյան Դավիթ Արտաշեսի

բանասիրական գիտությունների թեկնածու

Նկարագիր

Հովհաննիսյան Դավիթ Արտաշեսի - բանասիրական գիտությունների թեկնածու, Երևանի պետական ​​համալսարանի արաբագիտության ամբիոնի դոցենտ։ Արտակարգ և լիազոր դեսպան, Երևանի պետական ​​համալսարանի քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնի տնօրեն։
Կրթական գործունեություն.
Բաժանում աշխատում է 2014 թվականից։ Մագիստրատուրայում դասավանդում է «Միջազգային իրավիճակների վերլուծություն», «Իսլամը 21-րդ դարում» և «Բանակցային գործընթացը միջազգային հարաբերություններում» առարկաները։

Գիտական ​​գործունեություն.
Հեղինակ է երեք մենագրությունների և շուրջ 100 գիտական ​​հոդվածների, թեզերի և զեկուցումների։

Վերապատրաստում, կոնֆերանսներ.
Վերջին 15 տարիների ընթացքում նա մասնակցել է ավելի քան 100 գիտաժողովների և սեմինարների միջազգային հարաբերությունների, միջազգային տնտեսագիտության, տարածաշրջանային համագործակցության և անվտանգության, ինչպես նաև արաբագիտության և իսլամագիտության ոլորտներում:
 

Հրապարակումների ցուցակ

  • Հովհաննիսյան Դ. Ա., Ցանցերի և ցանցապետության էության շուրջ, Վերլուծական տեղեկագիր հ. 12, ԵՊՀ; Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոն, Եր.: 2018, էջ 96-113, հասանելի է՝ https://cccsysu.com/wpcontent/uploads/2019/02/1Hovhannisyan-Davit.pdf
  • Հովհաննիսյան Դ. Ա., Աբու Զեյդ Ալի Մուսա, Իսրայելաբնակ պաղեստինցի արաբ քաղաքական առաջնորդների դիրքորոշումը պաղեստինյան պառակտման և դրա պատճառների վերաբերյալ, Արաբագիտական ուսումնասիրություններ հ. 10, ԵՊՀ; Եր. 2018, էջ 96-113:
  • Regional security concepts in the “The seas system” , Analytical Bulletin 11, Center for Civilization and Cultural Studies, YSU, Yerevan, 2017, 11, pp. 14-17.
  • Հովհաննիսյան Դ. Ա., Գիտական ցանցերը և հայ-վրացական համալսարանական համագործակցությունը, Վերլուծական տեղեկագիր հ. 10, ԵՊՀ; Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոն, Եր.: 2017

Ֆայլեր