team

Կարապետյան Ռուբեն Կառլենի

Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Նկարագիր

Ծնվել է 1963թ. սեպտեմբերի 10-ին Երևանում:

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
1980-1986 թթ. - արաբերեն լեզվի և գրականության մասնագիտությամբ Բակալավրի եւ Մագիստրոսի կոչում  (դիպլոմ՝ գերազանցությամբ), Արևելագիտության ֆակուլտետ, Երեւանի պետական համալսարան:

1993թ. փետրվար-հուլիս - Քաղաքագիտական դասընթաց /Intensive Political  Science Course/, Հայկազեան համալսարան, Բեյրութ, Լիբանան:
1994թ. մայիս-օգոստոս - Դիվանագիտական դասընթաց /Diplomats Course/ Օքսֆորդի, Լիդսի, Էդինբուրգի համալսարաններում, Միացյալ Թագավորություն: Ինտենսիվ դասընթացներ դիվանագիտություն եւ միջազգային իրավունք թեմաներով:
1999թ. - Պատմական գիտությունների թեկնածու, Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) Արեւելագիտության ինստիտուտ: Ատենախոսության թեման` «Սիրիա-ամերիկյան հարաբերությունները 1967-1996թթ.»:
2008թ. - Պատմական գիտությունների դոկտոր: Հայաստանի Հանրապետության ԳԱԱ, Արեւելագիտության ինստիտուտ: Դոկտորական ատենախոսության թեման՝ «Սիրիայի տեղն ու դերը արաբ-իսրայելական հակամարտությունում (1946-2000թթ)»:

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁԸ

1986-1988 թթ. - Երեւանի պետական համալսարանի արտաքին կապերի վարչության ավագ տեսուչ, ԵՊՀ և արտասահմանյան բուհերի միջև համագործակցության  ուղղությամբ երկկողմ համաձայնագրերի իրականացման գիտական պատասխանատու:
1988-1992թթ. - ԵՊՀ արտաքին կապերի վարչության, օտարերկրյա ուսանողների բաժանմունքի պետ:

1993-1994թթ. – ՀՀ ԱԳՆ Առաջին Եվրոպական վարչության կցորդ:
1994-1995թթ. - ՀՀ ԱԳՆ Երկրորդ Եվրոպական վարչության երրորդ քարտուղար:
1995թ. /8 ամիս/ - Բուլղարիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության երկրորդ քարտուղար:

1996-1997թթ. -Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության երկրորդ քարտուղար /հյուպատոս/:
1997-1999թթ. -Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության առաջին քարտուղար (փոխդեսպան):
1999-2000թթ. ՀՀ ԱԳՆ Աշխատակազմի ղեկավար:
2000թ. նոյեմբեր - 2004թ. հոկտեմբեր - ՀՀ ԱԳՆ Ասիայի, Խաղաղ Օվկիանիայի եւ Աֆրիկայի վարչության պետ:
2004-2009թթ. -Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության Արտակարգ եւ լիազոր դեսպան:
2005-2009թթ. - Սուդանում, Մարոկկոյում, Հարավային Աֆրիկայում, Լիբիայում և Եթովպիայում  ՀՀ դեսպան (նստավայրը `Կահիրե):
2008-2009 թթ. - Արաբական պետությունների լիգայում Հայաստանի Հանրապետության Լիազոր ներկայացուցիչ:
2008-2009թթ. - Աֆրիկյան միությունում Հայաստանի Հանրապետության Մշտական դիտորդ:
2009-2013թթ. - Իտալիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության Արտակարգ եւ լիազոր դեսպան:

2010-2013թթ. -Համատեղության կարգով  Սլովենիայում, Խորվաթիայում, Մալթայում  և Պորտուգալիայում  ՀՀ դեսպան (նստավայրը `Հռոմ):
2015թ. - մինչ օրս «Finoptek Ltd» և 2016թվականից՝ «Value Xd Ltd» Հայաստանում և Մեծ Բրիտանիայում գործող ընկերությունների համահիմնադիր:
2019 -2020թթ- ՀՀ ԱԳ նախարարի խորհրդական։
2020 թդեկտեմբերից ՀՀ Նախագահի խորհրդական։

Ունի արտակարգ եւ լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան:
Ամուսնացած է ունի մեկ դուստր և երկու թոռնիկ։

ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ
1999-2004թթ.- Երեւանի պետական համալսարանի Արեւելագիտության ֆակուլտետի արաբագիտության ամբիոնի դոցենտ:

2003թ. մարտ-2004թ.հոկտեմբեր - ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի նորաստեղծ Հարավ Արևելյան Ասիայի երկրների բաժնի վարիչ /ԱԳՆ-ում համատեղության կարգով/:
2014թվականի սեպտեմբերից մինչ օրս - Հայ-ռուսական համալսարանի, Միջազգային հարաբերությունների և հասարակական գիտություների ինստիտուտի, միջազգային հարաբերությունների և համաշխարհային քաղաքականության ամբիոնի պրոֆեսոր:
Նույն համալսարանի պատվավոր պրոֆեսոր:
2016-2019թթ - ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրենի խորհրդական միջազգային համագործակցության հարցերով և «Ընդհանուր պատմության» բաժնի առաջատար գիտաշխատող:
ՀՀ  ԳԱԱ  «Լրաբեր Հասարակական գիտությունների» ամսագրի խմբագրական խորհրդի անդամ է:
Հռոմի Աշխարհաքաղաքական ուսումնասիրությունների և Հարակից գիտությունների  ինստիտուտի (Istituto di Alti Studi in Geopolitica e Scienze Ausiliare, IsAG)   միջազգային գիտական կոմիտեի անդամ է:
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի «Արևելագիտության հարցեր» /Journal of Oriental Studies/ եւ «Արաբագիտական ուսումնասիրություններ» /Jornal of Arabic Studies/ գիտական պարբերականների խմբագրական խորհուրդների անդամ է:
Ունի պրոֆեսորի գիտական կոչում։
Հեղինակ է Մերձավոր Արևելքի, Հարավային Կովկասի աշխարհաքաղաքականության և միջազգային տարբեր հիմնախնդիրների վերաբերյալ 7 մենագրությունների եւ բազմաթիվ հոդվածների:

Օտար լեզուներ՝ ռուսերեն, անգլերեն, արաբերեն, իտալերեն:
 

Հրապարակումների ցուցակ

  • “The Place and Role of Syria in Arab-Israeli conflict 1946-2000”, IsAG - The Institute of Advanced Studies in Geopolitics and Auxiliary Sciences, Rome, 2012.
  • “Armenian Communities of South and South-East Asia in 17-19’th centuries”. International Congress of Asian and North-African Studies, ICANAS-37 (Moscow, August 16-21, 2004г.),VII.3 The Life of Disaporas: History and Modernity, стр.61
  • “Armenian-Egyptian Bilateral Relations”. Armenian-Egyptian Historical & Cultural Ties, Scientific Conference at the Library of Alexandria, Cairo, 2007, pp.53-58.
  • «Армянские общины в Южной и Юго-Восточной Азии», Արևելաասիական ուսումնասիրություններ, h.I, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտ, Երևան, 2009, էջ 30-46.
  • “Armenia. Playing to Win”. Longitude, The Italian Monthly on World Affairs, December 2011, p.118-119. “Nagorno Karabakh e autodeterminazione”, Geopolitica, Rivista Trimestrale dell IsAG, Vol. 1, N2, 2012, pp.247-253.
  • Պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանի 85-ամյակի կապակցությամբ», Պատմաբանասիրական հանդես, ՀՀ ԳԱԱ, 2015, 2 (199), Երևան, էջ.268-274
  • «Կահիրեի համալսարանում Հայագիտական կենտրոնի հիմնադրման պատմությունը», Լրաբեր Հասարակական գիտությունների, ՀՀ ԳԱԱ, 3(648) սեպտեմբեր-դեկտեմբեր, Երևան, 2016, էջ.45-52
  • «Հայ-եգիպտական հարաբերությունները 1992-2011թթ.», Հայոց Պատմության Հարցեր (Գիտական հոդվածների ժողովածու), ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ, հ.17, Երևան, 2016, էջ. 253-271
  • «Արաբական երկրների պատմությանը նվիրված առաջին կապիտալ աշխատությունը հայ արևելագիտության մեջ», Արևելագիտությունը Հայաստանում, Հ.2, Արաբագիտության արդի հիմնախնդիրները, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտ, Երևան, 2017, էջ.32-39
  • «ՀՀ-Արաբական Պետությունների Լիգա համագործակցության պատմությունից», Լրաբեր Հասարակական գիտությունների, ՀՀ ԳԱԱ, 2(653) մայիս-օգոստոս, Երևան, 2018, էջ.78-83
  • “De Facto Independent, De Jure Independent-the only viable formula for the settlement of the Nagorno-Karabagh conflict”, November 2018, Allameh Tabataba’i University, Tehran, Iran. http://irfp4.atu.ac.ir/page_1166.html
  • «Աշխարհաքաղաքական վերջին զարգացումները Մերձավոր Արևելքում. Հեռանկարներն ու հնարավոր սպառնալիքները Հայաստանի համար», Հայոց Պատմության հարցեր, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ, h.19, Երևան, 2018, էջ. 157-171:

Ֆայլեր