Նկարագիր
                
                    Կրթություն
Կոռնելի համալսարան 2008 - 2009 թթ.
eCornell Առաջնորդության և կառավարման ծրագիր
Բեյրութի Հայգազյան համալսարան 1993 թ. 
Բեյրութ, Լիբանան
Միջազգային հարաբերություններ
Երևանի պետական համալսարան 1986 - 1992 թթ.
Արևելագիտության ֆակուլտետ
Արաբագիտություն, դիմպլոմ գերազանցությամբ
2022 թվականից Կարեն Դադուրյանը Ռուս-Հայկական համալսարանում դասավանդում է «Միջազգային կազմակերպություններ» և «Հանրային դիվանագիտություն» դասընթացները։
Կարեն Դադուրյանը միջազգային դիվանագետ է՝ երկարամյա փորձառությամբ միջազգային հարաբերությունների, ռազմավարական ծրագրավորման ու ճգնաժամային կառավարման ոլորտներում: 
 Դադուրյանը ներկայումս աշխատում է որպես միջազգային հարաբերությունների, ղեկավարման և ռազմավարական պլանավորման հարցերով փորձագետ։
 Նա 28 տարի աշխատել է ՄԱԿ-ում, ուր զբաղեցրել է մասնագիտական ու դիվանագիտական ղեկավար պաշտոններ մի շարք երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, ԱՄՆ-ում,  Թուրքիայում, Եգիպտոսում ու Սիրիայում։ Առաջնորդել է մի շարք ազգային ու միջազգային ծրագրերի մշակումն ու իրականացումը: 
 2021 թ․ հունվարից օգոստոս աշխատել է ՀՀ արտաքին գործերի նախարարի հումանիտար հարցերով խորհրդական։ 
 
                
                                                Ֆայլեր