Նկարագիր
Ծնվել է Հայաստանի Հանրապետությունում, ք. Երևանում: 1995-2005թթ. սովորել է Արազու անվան թիվ 29 դպրոցում:
2005 թվականին ընդունվել է Հայ-Ռուսական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը՝ գերազանցությամբ ավարտելով 2009 թվականին:
2009 թվականից սովորել է Հայ-Ռուսական համալսարանի մագիստրատուրայում՝ «Ձեռնարկատիրական իրավունք» մասնագիտությամբ:
2011թ. գերազանցությամբ ավարտել է մագիստրատուրան՝ ստանալով իրավագիտության մագիստրոսի աստիճան «Իրավագիտություն» ուղղությամբ:
2009-2010թթ. աշխատել է ՀՀ վարչական դատարանում՝ որպես գործավար, իսկ 2010-2011 թվականներին՝ ՀՀ վարչական վերաքննիչ դատարանում՝ որպես դատավորի օգնական:
2014 թվականին Երևանի պետական համալսարանում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ «Սոցիալական փիլիսոփայություն, բարոյագիտություն» մասնագիտությամբ (թեման՝ «Բարոյաիրավական հայեցակարգերի պարադիգմալ վերլուծություն»): Ատենախոսությունը պաշտպանելուց հետո դասավանդում է Հայ-Ռուսական համալսարանում՝ համագործակցելով Փիլիսոփայության և Իրավունքի տեսության և սահմանադրական իրավունքի ամբիոնների հետ:
Դասախոսում է բակալավրիատում, մագիստրատուրայում և ասպիրանտուրայում:
Դասավանդում է այնպիսի առարկաներ, ինչպիսիք են՝
«Փիլիսոփայություն»,
«Բարոյագիտություն»,
«Գեղագիտություն»,
«Քաղաքական և իրավական ուսմունքների պատմություն»,
«Իրավաբանական գիտությունների գիտական հետազոտությունների մեթոդաբանություն»:
Փիլիսոփայական և իրավաբանական առարկաների ոլորտում համապարփակ գիտելիքները թույլ են տալիս զարգացնել «Իրավունքի փիլիսոփայություն» միջառարկայական գիտական ուղղությունը:
ԲՈՀ-ի և Scopus-ի տվյալների բազաներում ինդեքսավորվող ամսագրերում տպագրված հոդվածների, «Իրավունքի փիլիսոփայություն» ուսումնամեթոդական ձեռնարկի հեղինակ է:
2022թ. շնորհվել է դոցենտի գիտական կոչում:
և
Գիտական հետաքրքրություններ
- Փիլիսոփայություն
- Բարոյագիտություն
- Գեղագիտություն
- Քաղաքական և իրավական ուսմունքների պատմություն
- Իրավաբանական գիտությունների գիտական հետազոտությունների մեթոդաբանություն
- Իրավունքի փիլիսոփայություն
Հրապարակումների ցուցակ
- КАЛАШЯН М.А., ГАМБАРЯН А.С. Суды как особые субьекты политической системы общества Судебная власть и уголовный процесс. Научно-практический журнал // 2016. № 3. СС. 115-119.
- КАЛАШЯН М.А. Справедливость: между правом и моралью Вопросы философии // 2019. № 6. СС. 199-205:
- КАЛАШЯН М.А. Нищета утилитаризма Четырнадцатая Годичная научная конференция (3–7 декабря 2019г.): Сборник научных статей: Социально-гуманитарные науки. Ер.: Изд-во РАУ, 2020. Часть I. СС. 428-436.
- КАЛАШЯН М.А. Романтический аспект права Вестник Московского университета. Серия 11. Право. М.: Изд-во Моск. ун-та, 2021. № 3. С. 101-119.
- Концепция символического законодательства «Դատական իշխանություն», Գիտամեթոդական ամսագիր, մայիս-հունիս 2021, թիվ 5-6, (263-264) էջ. 21-29:
- КАЛАШЯН М.А. Эстетизм и этицизм: история одного пророчества Բանբեր Երևանի համալսարանի, «Փիլիսոփայություն, Հոգեբանություն», թիվ 2, 2021, էջեր 44-57:
- КАЛАШЯН М.А. Философия права: Учебно-методическое пособие / М.А. Калашян. – Ер.: Изд-во РАУ, 2021.– 177с.
- Молчание в праве (доктрина, практика и техника): монография. Под ред. А.С. Гамбаряна. М.: Юрлитинформ. 2021. - 336с. (соавтор, глава 1 – «Категория «молчание» в философско-правовой перспективе»).
Ֆայլեր