Նկարագիր
Սովորել է Հայ-Ռուսական համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետի միջազգային հարաբերությունների բաժնում (2007), ապա՝ նույն համալսարանի Համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների ամբիոնի ասպիրանտուրայում (2010):
2010-2012 թթ. աշխատել է Հայ-Ռուսական համալսարանի Կովկասագիտության և Մերձավոր Արևելքի ֆակուլտետում, ապա՝ Հայ-Ռուսական համալսարանի Տարածաշրջանային հետազոտությունների գիտական կենտրոնում: 2011-2013 թթ. աշխատել է ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ում: 2016-2017 թթ. աշխատել է «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի Քաղաքական հետազոտություններ կենտրոնում:
2014-2021 թթ. եղել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող: 2019 թ.-ից աշխատում է ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ում:
Մի շարք գիտական հոդվածների և մեկ գրքի համահեղինակ է:
Հրապարակումների ցուցակ
- «Внешняя политика Грузии после парламенткских выборов 1 октября 2012 года» - Центральная Азия и Кавказ, том 17, Выпуск 1, 2014.
- «Реформы в области военного строительства в Грузии и стабильность на Южном Кавказе» - Центральная Азия и Кавказ, том 13, Выпуск 2, 2010.
- ՎՐԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՆՐԱ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ՉԱՓՈՒՄԸ - 21-րդ ԴԱՐ №2 (66), 2016
- «Исследовательские центры Грузии (этапы их страновления и основные направления деятельности) - «21-й век», №4 (37), 2015
Ֆայլեր