Նկարագիր
Քաղաքական գիտությունների թեկնածու, Ռուբեն Էլամիրյանը Հայ-ռուսական համալսարանի Իրավունքի և քաղաքականության համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների ամբիոնի դոցենտ է, ինչպես նաև ՀՀ պետական կառավարման ակադեմիայի քաղաքական կառավարման և հանրային քաղաքականության ամբիոնի դոցենտ է։
Ռուբեն Էլամիրյանը ստացել է քաղ․ գիտ․ թեկնածուի աստիճանը 2014 թվականին ՀՀ ՊՆ Դրաստամատ Կանայանի անվան ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի կողմից։ Թեկածուական ատենախոսության թեման էր՝ «Տեղեկատվական անվտանգության հիմնախնդիրները ՀՀ ազգային շահերի ապահովման համատեքստում»։
Ռուբեն Էլամիրյանը մոտ տաս տարվա հետազոտական և դասավանդման փորձ ունի։ 2018 թ. սեպտեմբերից մինչև 2019 թ. օգոստոս Ֆուլբրայթ ծրագրի շրջանակներում՝ որպես Ֆուլբրայթ գիտաշխատող (Visiting Fulbright Scholar) իրականացրել է 11 ամսյա հետազոտություն Փրինստոնի համալսարանում։ Հետազոտության թեման էր «Արևելյան գործընկերության պետությունները Եվրասիական աշխարհաքաղաքական խաչմերուկում. ԱՄՆ, ԵՄ, ՌԴ և Չինաստան»։
Ներկայումս նա աշխատում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունում, մինչդեռ Հայաստանի կառավարության հետ ունեցած իր փորձը ներառում է այնպիսի պաշտոններ, ինչպիսիք են ՀՀ նախագահի ռեֆերենտը և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջազգային կապերի վարչության պետը:
Գիտական հետաքրքրություններ
- միջազգային հարաբերություններ
- միջազգային և տեղեկատվական/ կիբեռ անվտանգություն
- աշխարհաքաղաքականություն, մասնավորապես, կենտրոնանալով հետևյալ տարածաշրջանների վրա. Հարավային Կովկաս, Արևելյան Եվրոպա, Ռուսաստան և Եվրասիա։
Հրապարակումների ցուցակ
- Eastern Partnership Countries on the Cross-Roads of the Eurasian Geopolitics: USA, European Union (EU), Russia, and China, November, 2019, https://www.kozmetskycenter.org/briefing-november-2019
- Reaching a Durable Peace in the Nagorno-Karabakh Conflict. The National Interest, April, 2019, https://nationalinterest.org/feature/reaching-durable-peace-nagorno-karabakh-conflict-54237
- Towards a Global Cybersecurity Architecture: Armenian National Policy in Cyberspace (2021)/ Chapter in Routledge Companion to Global Cyber-Security Strategy (1st ed.). Routledge. https://doi.org/10.4324/9780429399718
- Armenia in Changing Security Environment: Shaping Geopolitical Future/ Valdai Discussion Club, 28.09.2020, https://valdaiclub.com/a/highlights/armenia-in-changing-security-environment/
- The Return of Geopolitics: Eastern Partnership Countries between the European Union and China/ EUChina Observer, College of Europe, Bruges, Belgium, July 2020, https://issuu.com/collegeofeurope/docs/euchina_observer_issue
Ֆայլեր