Նկարագիր
Ծնվել է 1961թ. ապրիլի 11-ին Երևանում: Նախնիները սերում են Մամիկոնյան նախարարական տոհմից,որի շառավիղներից մեկը Արևմտյան Հայաստանի Խնուսի շրջանի Խոզլի գյուղից 1830թ. վերաբնակվել է ներկայիս Մարալիկ քաղաքում՝ մասնակցելով բնակավայրի հիմնադրմանը: Մոր պապը՝ Դերենիկ Դեմիրճյանի եղբայր Գևորգ Դեմիրճյանն է, 1921թ. հունվարին Երևանի բանտի զոհերից մեկը:
1978թ. Վ.Մելիքյանն ավարտել է Երևանի Ալ.Շիրվանզադեի անվան թիվ 21 դպրոցը և ընդունվել Խ.Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի պատմաաշխարհագրական ֆակուլտետը՝ «Պատմություն և սովետական իրավունք» մասնագիտությամբ: 1980թ. տեղափոխվել է ԵՊՀ պատմության ֆակուլտետ և այն գերազանցությամբ ավարտել 1984թվականին:Որպես պատմության և հասարակագիտության ուսուցիչ նշանակում է ստացել Ալագյազ գյուղում: 1987թ. ավարտել է ասպիրանտուրան՝ «Հայոց պատմություն» մասնագիտությամբ և 1989թ. պաշտպանել թեկնածուական թեզը՝ «1917թ. Փետրվարյան հեղափոխությունը և Հայաստանը» թեմայով (պ.գ.թ.՝ 1990թ., դոցենտ՝ 2002թ.):
1988թ. առ այսօր Վ.Մելիքյանն աշխատում է ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում որպես առաջատար գիտաշխատող:1994-1996թթ. զբաղեցրել է ՀՀ ԳԱԱ Հումանիտար գիտությունների բաժանմունքի գիտնական քարտուղարի պաշտոնը:
2002թ. նա հիմնադրել և մինչև 2013թ. ղեկավարել է Հայ-Ռուսական(Սլավոնական) համալսարանի Համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների ամբիոնը, 2010-2012թթ. զբաղեցրել է ՀՌՀ քաղաքագիտության ֆակուլտետի դեկանի պաշտոնը:
2013թ. առ այսօր ղեկավարում է Մ.Հերացու անվան ԵՊԲՀ հասարակական գիտությունների ամբիոնը:
Վ.Մելիքյանը պատմագիտության դոկտոր (2012թ.), պրոֆեսոր է(2018թ.): Հեղինակել է 9 մենագրություն, կոլեկտիվ մենագրություն (Հայոց պատմություն,ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ), 90-ից ավելի գիտական հոդվածներ, փաստաթղթերի ժողովածուներ, քարտեզներ և այլն: Նա ներկայացնում է քաղաքական հայագիտության ուղղությունը,գիտական հետաքրքրությունների շրջանակը ընդգրկում է հայոց պատմության 1914-1921թթ. ժամանակաշրջանը,մասնավորապես 1917թ. ռուսաստանյան երկու հեղաշրջումների ժամանակահատվածը, Անդրկովկասի և Հայաստանի քաղաքական և քաղաքացիական պատմության, կուսակցությունների, 1918թ. Մայիսյան հերոսամարտերի, ՀՀ առաջացման, Արևմտահայության հիմնախնդիրների և Հայկական հարցի, տարածաշրջանային ազգամիջյան և միջազգային հարաբերությունների պատմության հիմնահարցերը:
Վ.Մելիքյանը «Արևմտահայերի ազգային համագումար» միջազգային կազմակերպության (Փարիզ) և Արևմտահայ ազգային խորհրդի հիմնադիր անդամ է: Գիտական և հրապարակային ելույթներով հանդես է եկել Սոֆիայում (Բուլղարիա), Թեհրանում (Իրան), Փարիզում (Ֆրանսիա), Մոնտրյոյում,Ժնևում (Շվեյցարիա), Նիկոսիայում (Կիպրոս), Լոս-Անջելեսում (ԱՄՆ), Բեյրութում (Լիբանան), Մոսկվայում, Ս.-Պետերբուրգում, Պյատիգորսկում (ՌՖ), Ստամբուլում(Թուրքիա) և այլուր:
1990թ.-ից դասավանդել է Մ.Հերացու անվան ԵՊԲՀ-ում և մայրաքաղաքի այլ բուհերում:
2018թ Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով .՝ ԱՀ պաշտպանության բանակի զինծառայողների ռազմահայրենասիրական դաստիարակության գործում ներդրած նշանակալի ավանդի համար, «Վաչագան Բարեպաշտ»մեդալով: Վ.Մելիքյանը պարգևատրվել է նաև բազմաթիվ պատվոգրերով:
Վ.Մելիքյանը պահեստազորի ավագ լեյտենանտ է:Հեղինակել է բանաստեղծությունների երկու ժողովածու՝ «Սեր և խաչքարեր»(1999թ.), «Անին առագաստ մեր քարե ծովին»(2012թ.):
Ամուսնացած է, ունի երկու որդի:
Հրապարակումների ցուցակ
- «1917.Փետրվարյան հեղափոխությունը և Հայաստանը», Երևան, Մխիթար Գոշ,1997, 319էջ:
- Արևմտահայերի համագումարները և Հայկական հարցի փուլերը.1917-1923թթ.,Երևան, «Զանգակ», 2007, 77 էջ:
- Հայության ինքնակազմակերպման խնդիրը և արևմտահայերի 3-րդ համագումարի անհրաժեշտությունը, Երևան, «Զանգակ», 2010, 118 էջ:
- Իշխանության հիմնահարցը Անդրկովկասում.Անդրկովկասյան կոմիսարիատի գործունեությունը և հայ իրականությունը(1917թ.նոյեմբեր-1918թ.փետրվար),Երևան, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ, 2010, 263 էջ:
- Հայոց պատմություն, Հատոր 3, Գիրք երկրորդ, գլուխ 16(§4 ե), 22,23,24, Երևան, «Զանգակ», 2015, 115 էջ:
- Ս.Էջմիածնի 1917թ.եկեղեցական համագումարը, Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի հրատ,Ս Էջմիածին, 2018, 86էջ:
- Պայքար Բաքվի համար(1917թ.նոյեմբեր-1918թ.ապրիլ),Երևան,ԵՊՀ հրատ.,2018, 223էջ:
- Борьба за Баку(ноябрь 1917г.-апрель 1918г.),Ереван, «Зангак», 2019, 216с.
- Արևմտահայ հասարակական-քաղաքական կյանքը, 1917-1918թթ.Էրզրումի պաշտպանությունը և անկման պատճառները,Երևան, «Զանգակ», 2019, 248 էջ:
Ֆայլեր