research
  • 03 Նոյ
  • 2024

ՀՌՀ-ում անցկացվեց միջազգային գիտաժողով՝ նվիրված պրոֆեսոր Կառլեն Միրումյանի հիշատակին:

    ՀՌՀ մշակույթի տանը կայացավ «Միրումյանական ընթերցումներ» միջազգային հայագիտական գիտաժողովը, որը նվիրված էր հայտնի հայ գիտնական, ՀՌՀ քաղաքագիտության ամբիոնի պրոֆեսոր Կառլեն Միրումյանի հիշատակին:

    Հոկտեմբերի 10-ին ՀՌՀ մշակույթի տանը կայացավ «Միրումյանական ընթերցումներ» միջազգային հայագիտական գիտաժողովը, որը նվիրված էր հայտնի հայ գիտնական, ՀՌՀ քաղաքագիտության ամբիոնի պրոֆեսոր Կառլեն Արտավազդի Միրումյանի հիշատակին:

    «Համոզված եմ, որ այս գիտաժողովը կարևոր է ոչ միայն մեր պրոֆեսորի՝ գիտնականի և իսկական մտավորականի հիշատակը պահպանելու տեսանկյունից, այլ նաև քննարկվող թեմաների արդիականության պատճառով։ Բանախոսները պատրաստել են մի շարք զեկույցներ հայագիտության ուսումնասիրությունների նշանակության մասին՝ լայն համատեքստում», - հավաստիացրեց ՀՌՀ քաղաքագիտության ամբիոնի վարիչ Հովհաննես Սարգսյանը։

     Իր հերթին, գիտության գծով պրոռեկտոր, պրոֆեսոր Պարգեւ Ավետիսյանը նշեց, որ երկար ժամանակ է պահանջվելու վերաիմաստավորելու այն ամբողջ գիտական, հոգևոր և ստեղծագործական ժառանգությունը, որը Կառլեն Միրումյանը թողել է իր հետևից։
    «Մենք խորապես զգում ենք այս յուրահատուկ անձնավորության՝ բացառիկ համակարգային մտածողությամբ օժտված մարդու հետ շփման պակասը։ Ես միշտ համոզված եմ եղել, որ պրոֆեսոր Միրումյանը գիտության մեջ գաղափարախոս էր, և նրա համար գիտական խոսքն ուներ առանձնահատուկ նշանակություն»։
    Նա ընդգծեց նաեւ, որ Կառլեն Արտավազդիչը կանգնած է եղել Հայ-Ռուսական համալսարանի հիմքում: Պրոֆեսոր Միրումյանը  քաղաքագիտության ամբիոնի հիմնադիրն էր, որն այժմ կրում է նրա անունը, և մեծապես նպաստել է հասարակական և քաղաքական գիտությունների զարգացմանը:

    ՀՌՀ Միջազգային հարաբերությունների և հասարակաքաղաքական գիտությունների ինստիտուտի տնօրեն Երվանդ Մարգարյանը միջոցառման հյուրերին և մասնակիցներին փոխանցեց իր հիշողությունները գիտնականի մասին:

    «Միրումյանը սկզբունքային անձնավորություն էր՝ ամուր հայացքներով և համոզմունքներով։ Ոչ մի հանգամանք չէր կարող փոփոխել նրա դիրքորոշումը, ինչը դրսևորվում էր ինչպես առօրյա կյանքում, այնպես էլ նրա դասավանդման մեջ։ Գիտական ոլորտում նա հավատարիմ էր բարձր ակադեմիական չափանիշներին»։
     

    Միջոցառման ընթացքում քաղաքագիտության ամբիոնի վարիչ Հովհաննես Սարգսյանը ներկայացրեց «Միրումյանական ընթերցումներ․ գիտաժողով՝ նվիրված Կ.Ա. Միրումյանի հիշատակին» հոդվածների ժողովածուն։ Գրքում ընդգրկված են 2022 թվականի դեկտեմբերի 13-ին ՀՌՀ-ում կազմակերպված և անցկացված Միրումյանի հիշատակին նվիրված գիտաժողովի նյութերը։

    ՀՌՀ քաղաքագիտության ամբիոնի պրոֆեսոր Ռիմմա Միրումյանը՝ Կ. Միրումյանի «Պավլիկյան շարժումը ազգային պատմության համատեքստում. Քննադատական ուրվագիծ» գրքի խմբագիրը, նշեց, որ այս հետազոտության մեջ պավլիկյան շարժումն ու նրա գաղափարախոսությունը դիտարկվում են ազգային պատմության համատեքստում։

    Գիտաժողովը շարունակվեց առանձին սեկցիայի աշխատանքների շրջանակում, որտեղ գիտնականները իրենց զեկույցներում գնահատեցին Կառլեն Միրումյանի դերը և ժառանգությունը։

    Հիշեցնենք, որ գիտաժողովը կազմակերպվել էր ՀՌՀ Միջազգային հարաբերությունների և հասարակակաքաղաքական գիտությունների ինստիտուտի կողմից։