Ճապոնական լեզվի և մշակույթի կենտրոն

Միջազգային հարաբերությունների և հասարաքաղաքական գիտությունների ինստիտուտի Համաշխարհային պատմության և արտասահմանյան տարածաշրջանագիտության ամբիոնում Ճապոնիայի դեսպանատան աջակցությամբ ստեղծվել է և հաջողությամբ գործում է Ճապոնական լեզվի և մշակույթի կենտրոնը։
Ճապոնական լեզվի և մշակույթի կենտրոնի հիմնադիրը Կարինե Քարամյանն է։
Նա ծնվել է 1953 թ․ Երևանում։ 1970-1975 թվականներին սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի քիմիական ֆակուլտետում։
Երկար տարիներ աշխատել է իր մասնագիտությամբ՝ որպես քիմիկ-տեխնոլոգ ինժեներ։
Կարինե Կարամյանը եղել է ՀՌՀ-ում ճապոներենի առաջին ուսուցիչը։ Նա1970-ականներին ինքնուրույն սովորել է ճապոներեն։ 2010 թվականից սկսել է դասավանդել ՀՌՀ-ում և դարձել է համալսարանում ճապոնագիտության հիմնադիրներից մեկը։

Նա հեղինակել է Ճապոներեն ռուսների համար (2002) դասագիրքը, մի քանի ուսումնական ձեռնարկ, Հայ-ճապոնական բառարանը (2004), ինչպես նաև կատարել է թարգմանություններ ռուսերենից և հայերենից ճապոներեն և հակառակը։
2011 թ․ հիմնադրել է Ճապոներենի ուսուցիչների ասոցիացիան, որը կազմակերպում է Ճապոներենի բանավոր խոսքի մրցույթը և պարբերաբար կազմակերպում է սեմինարներ ճապոնական հիմնադրամի մասնագետների մասնակցությամբ։

2013 թ․ սեպտեմբերին ՀՌՀ-ում կայացել է միջազգային գիտաժողով՝ նվիրված Հայկական, ռուսական և ճապոնական մշակույթների երկխոսություն։ Համեմատական վերլուծություն թեմային։ Կարինե Կարամյանը ուներ 20 տարվա դասավանդման փորձ և իր գիտելիքները փոխանցել է ոչ միայն ՀՌՀ-ում, այլև Երևանի և Հայաստանի մարզերի դպրոցներում։
2017 թ․ ճապոներենի ուսուցման ոլորտում երկարամյա մանկավարժական գործունեության և Ճապոնիայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների զարգացման մեջ ունեցած նշանակալի ավանդի համար Կարինե Կարամյանը պարգևատրվել է Ճապոնիայի արտաքին գործերի նախարարի շնորհակալագրով։
2018 թ․ Կարինե Կարամյանի ջանքերի շնորհիվ և Ճապոնիայի դեսպանատան ու Ճապոնիայի արտաքին գործերի նախարարության հիմնադրամի բազային և մշակութային նախագծերի դրամաշնորհային աջակցության շնորհիվ ՀՌՀ-ում բացվել է «Ճապոնական լեզվի և մշակույթի կենտրոնը», որն իրականացնում է տարբեր կրթական և մշակութային միջոցառումներ, քննարկումներ, սեմինարներ, այդ թվում՝ ճապոնական համալսարանների դասախոսների մասնակցությամբ։ Կարինե Կարամյանը մահացել է 2019 թ․։
Ճապոներեն լեզվի և մշակույթի կենտրոնը պարբերաբար կազմակերպում է գիտական և մշակութային միջոցառումներ

2022-23 թթ. «Ճապոնիա» հիմնադրամի աջակցությամբ կենտրոնը կազմակերպել է «Ճապոնագիտական դասախոսությունների շարք», որի շրջանակներում կազմակերպվել են հետևյալ դասախոսությունները։
  1. Արծվի Բախչինյան (ՀՀ ԳԱԱ), «Հայաստան-Ճապոնիա. Մինչև Դիանա Աբգարը»
  2. Մելինե Մեսրոպյան (Տոհոկու համալսարան), «Հայ փախստականները Ճապոնիայում և Դիանա Աբգարը»
  3. Գայանե Մարգարյան (ՀՌՀ), «Ճապոնական միջնադարյան աշխարհիկ նկարչություն «Յամատո-է»-ի բազմաձայնությունը»
  4. Երվանդ Մարգարյան (ՀՌՀ), «Japan Reverse: Յասուկե կամ ճապոնական Օթելլոն»
  5. Տոշիակի Յասուդա (Հիտոցուբաշի համալսարան), «Ազգային լեզվի ծնունդը. Լեզուն և ազգային միասնությունը նոր շրջանի Ճապոնիայում»
  6. Մարիա Մալաշևսկայա (Սանկտ Պետերբուրգի համալսարան), «Ճապոնիայի մտավոր պատմությունը. Մեջիից մինչև Հեյսեյ»
  7. Թովե Բյորկ (Սայտամայի համալսարան), «Մինչմոդեռն շրջանի ճապոնական թատերական արվեստը. Կոմերցիոն թատրոնների ծնունդը»
  8. Ռուզան Խոջիկյան (ՀՌՀ), «Ճապոնական Ֆոլկլորի ծագումը որպես գիտություն և նրա դերը ճապոնացիների էթնիկական նույնականության զարգացման գործում»
  9. Աստղիկ Հովհաննիսյան (ՀՌՀ), «Մանրէները, «ազգային հիվանդությունները» և հանրային առողջապահության ծնունդը նոր շրջանի Ճապոնիայում»
  10. Սաչիո Նեգավա (Ճապոնագիտության միջազգային կենտրոն), «Ալեկոծ ծովերն անցնելով. Բրազիլիայում ճապոնական համայնքի պատմությունը»


















2024 թ. մարտին «Ճապոնիա» հիմնադրամի տրամադրած աջակցության շնորհիվ տպագրվել է Աստղիկ Հովհաննիսյանի «Ճապոնական հասարակություն» ուսումնական ձեռնարկը։




Ճապոնական լեզվի և մշակույթի կենտրոնն անցկացնում է նաև մշակութային փոխանակման միջոցառումներ ճապոնական համալսարանների ուսանողների հետ։

2024 թ. սեպտեմբերին մեր կենտրոնում տեղի է ունեցել Ճապոնիայի Տոյո համալսարանի դոցենտ Քսենիա Գոլովինայի դասախոսությունը՝ «Ռուսախոս միգրանտները Ճապոնիայում. Բնակարաններ, տուն, ինքնություն»։


ՀՌՀ դոցենտ, ճապոնագետ Աստղիկ Հովհաննիսյանը, գիտակրթական գործունեությունից բացի կատարում է նաև գրական թարգմանություններ և հոդվածներ գրում մամուլի համար։

Թարգմանություններ
  1. Յոկո Տավադա, Պատվիրակը, Գրանիշ, 2023.
  2. Կենձաբուրո Օե, Ինձ պաշարեցին ջրերը մինչև հոգիս, Անտարես, 2022.
  3. Սայակա Մուրատա, Կոնբինիի մարդը, Անտարես, 2020.
Հոդվածներ թերթերում
  1. «Ճապոնական արագընթաց գնացք վարած հայ երկաթուղայինը», Ազգ
    https://azg.am/AM/2021081910/?fbclid=IwAR1drz0ZYqSUsmS1JGEhJbh879_neGtPLfOkqxj1DZazk1dlMXkL3WwkhkY
  2. «Հայոց ցեղասպանությունը 19-րդ դարի վերջի և 20-րդ դարասկզբի ճապոնական մամուլում», Ազգ                                                                                  https://azg.am/AM/2021042311/?fbclid=IwAR3F4t6WHhfKmXWBZG9-u1Dko73XBjuiEaLhTnmx0kig54Wd4EN-SiXOAtQ
Հարցազրույցներ
«Ալիքի վրա». Զրույց Տիգրան Գրիգորյանի հետ։ Ալիք մեդիա։
https://www.youtube.com/watch?v=Q7BB_CIm-7E&ab_channel=AliqMediaArmenia


Կլոր սեղան արձակագիր Սայակա Մուրատայի հետ
2021 թ. մայիսին «Ճապոնիա» հիմնադրամի հրավերով Աստղիկ Հովհաննիսյանը մասնակցել է կլոր սեղան-քննարկման արձակագիր Սայակա Մուրատայի և նրա «Կոնբինիի մարդը» վիպակի հինգ թարգմանիչների հետ։
https://www.jpf.go.jp/j/project/culture/publication/morethan_worthsharing/5th.html 
https://mainichi.jp/articles/20210623/dde/014/040/008000c
https://www.sankei.com/article/20210615-6DX3LIE3XJIG7DIY5B6GESRHFM/