Հարգելի գործընկերներ և ուսանողներ, Ս. թ. ապրիլի 06-09-ը Ռուս-Հայկական համալսարանի ինստիտուցիոնալ հավատարմագրման շրջանակներում փորձագիտական այց իրականացնելու նպատակով համալսարանում է գտնվում Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) փորձագիտական խումբը: Փորձագիտական խումբը հանդիպում-քննարկումներ է ունենում ՌՀՀ անձնակազմի, ուսանողների և այլ շահակիցների հետ ռեկտորատի նիստերի դահլիճում: Ապրիլի 09-ին՝ ժամը 11:30-ից 12:00-ը, նախատեսված է բաց հանդիպում փորձագիտական խմբի հետ: ՌՀՀ արտաքին և ներքին շահակիցները, որոնք ցանկություն ունեն փորձագիտական խմբին ներկայացնել որևէ դիտարկում, կարող են մասնակցել հանդիպմանը՝ նախապես (մինչև ապրիլի 8-ը) գրանցվելով փորձագիտական խմբի համակարգող Վարդուհի Գյուլազյանի էլ․ հասցեին ուղակելով նամակ՝ [email protected]: