Փիլիսոփայության ամբիոնը, որպես առանձին ուսումնական և գիտական միավոր, հիմնադրվել է 2006 թվականին՝ որպես համահամալսարանական բաժին։
2009 թվականից ամբիոնի բազայի վրա բացվել է «Փիլիսոփայություն» 030100.62 ուղղությունը։
2012 թվականից ամբիոնը, մնալով համահամալսարանական, մտել է Հումանիտար գիտությունների ինստիտուտի կազմ:
2024 թվականից ամբիոնը մտել է Միջազգային հարաբերությունների և հասարակա-քաղաքական գիտությունների ինստիտուտի կազմ։
Գիտահետազոտական աշխատանք
Ամբիոնում աշխատանքի հայեցակարգային հիմքը փիլիսոփայության դիրքն է՝ որպես միջառարկայական կապեր ստեղծելու համընդհանուր միջնորդ:
Հետազոտության հիմնական ուղղություններն են հանդիսանում՝
Կրթության փիլիսոփայություն: Կրթության փիլիսոփայության մեջ անհրաժեշտ ենք համարում առանձնացնել երկու հիմնական բաժին, ինչպիսիք են «Կրթության տարբեր մոդելների փիլիսոփայական հիմունքները», «Կրթությունը որպես փիլիսոփայական գիտելիքների առարկա», որտեղ կրթությունը դիտվում է որպես փիլիսոփայական գիտելիքների առարկա՝ իրականացվող սոցիալական փիլիսոփայության, մշակութաբանության, մարդաբանության և այլնի տեսանկյունից։
Գիտակցության փիլիսոփայություն:
Մեր օրերում հենց գիտակցության փիլիսոփայությունն է ստանձնել «առաջին փիլիսոփայության» դերը։ Հարցերը, որոնց վրա կենտրոնացել ենք մեր հետազոտական աշխատանքում, հետևյալն են՝ արդյոք գիտակցությունը ֆիզիկական է, արդյոք գիտակցությունը ստեղծվում է ուղեղի կողմից, ինչու են ֆիզիկական գործընթացներն ու իրադարձությունները ուղեկցվում գիտակցական վիճակներով և չեն լինում «մթության մեջ», կարող է արդյոք գիտակցությունը իրականանալ այլ նյութական համակարգերի վրա, արդյոք գիտակցությունը սահմանափակվում է միայն մարդկանցով և այլն։
Էթիկայի հասկացությունը և էթիկայի դերը ժամանակակից աշխարհում:
Էթիկան ժամանակակից և փիլիսոփայական համատեքստում: Գլոբալիզացիան, տեխնոլոգիական զարգացումը և բարոյական խնդիրները ժամանակակից աշխարհում: Մասնագիտական էթիկան և դրա սկզբունքները ժամանակակից աշխարհում, գիտական հայտնագործություններ, բիոտեխնիկական և էթիկա, կորպորատիվ էթիկա:
Սոցիոլոգիա
Երիտասարդության սոցիալական ադապտացիայի հիմնախնդիրները հետպատերազմյան հասարակություններում
Հետպատերազմյան հասարակություններում երիտասարդության սոցիալական ադապտացիայի խնդիրների ուսումնասիրությունը խիստ արդիական է, քանի որ ռազմական հակամարտությունները հատկապես երիտասարդների շրջանում թողնում են երկարաժամկետ սոցիալական և հոգեբանական հետևանքներ: Այս խնդիրների ըմբռնումն անհրաժեշտ է վերականգնողական ինտեգրման արդյունավետ ծրագրեր մշակելու համար, որոնք կօգնեն վերստեղծել սոցիալական կայունությունն ու ներդաշնակությունը հետկոնֆլիկտային տարածաշրջաններում:
Ամբիոնը համագործակցում է Հայաստանի և Ռուսաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների, ինչպես նաև ԵՄ և ԱՄՆ մի շարք բուհերի հետ։
ԲԱԿԱԼԱՎՐԻ ԱՍՏԻՃԱՆ
«Փիլիսոփայություն»
ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱ
«Գլոբալ տրանսֆորմացիաների փիլիսոփայություն»
Գալիկյան Գագիկ Էդուարդի՝
Հայ-ռուսական համալսարանի փիլիսոփայության ամբիոնի վարիչ, փիլիսոփայական գիտությունների թեկնածու, դոցենտ
Կրթություն՝ բարձրագույն
Աշխատանքային փորձ՝ 37 տարի։
Մասնագիտացում՝ փիլիսոփայություն։
Դասավանդող առարկաներ.
Փիլիսոփայության հիմունքներ,
Գիտակցության փիլիսոփայություն,
Փիլիսոփայական մարդաբանություն,
Գիտական իմացության մեթոդաբանություն,
Փիլիսոփայության ժամանակակից խնդիրներ.
Որակի բարձրացման դասընթացներ՝ ՄՊՀ, Մոսկվա 2009 թ.
Մրցանակներ, դրամաշնորհներ՝ ավելի քան 15 դրամաշնորհ, 2012 թվականից ՄՖԿ ժյուրիի անդամ ։