Հոգեբանության ամբիոնը, որպես առանձին ուսումնական և գիտական բաժին, հիմնադրվել է 2005 թվականին՝ որպես համահամալսարանական ամբիոն։
2012 թվականին ամբիոնը մտել է Հումանիտար գիտությունների ինստիտուտի կազմ։
2024 թվականից ամբիոնը մտել է Միջազգային հարաբերությունների և հասարակա-քաղաքական գիտությունների ինստիտուտի կազմ։
ՀՌՀ-ի հոգեբանության ամբիոնի առաքելությունն է՝ պատրաստել մասնագիտական գիտելիքներով, կարողություններով, հմտություններով և սոցիալ-հոգեբանական բարձր մակարդակով հոգեբանության ոլորտում բարձր որակավորում ունեցող մասնագետներ, հոգեբանական կրթության, լուսավորության և հոգեբանական մշակույթի զարգացումը, կազմակերպել և իրականացնել անհատի հոգեբանական մեխանիզմների ու հոգեկան առանձնահատկությունների ուսումնասիրության հիմնարար և կիրառական հետազոտություններ, կյանքի տարբեր փուլերում բացահայտել մասնագիտական և անձնական բնութագրերի գործոններն ու որոշիչները, գիտական և սոցիալական գործընկերության զարգացման ընթացքում գիտական կազմակերպությունների, ձեռնարկությունների և ուսումնական կազմակերպությունների հետ հոգեկան առողջության, առողջության պահպանման տեխնոլոգիաների որոշիչ գործոնների ուսումնասիրությունը:
«Հոգեբանություն» ուղղության կրթական ռազմավարությունը «գործողությամբ սովորելն է»՝ ուսումնական գործընթացում մասնագիտական կարողությունների ձևավորմամբ: Այն թույլ է տալիս պատրաստել տեսական գիտելիքների և ժամանակակից տեխնիկայի և տեխնոլոգիաների կիրառման գործնական հմտություններ ունեցող մասնագետներ:
Ուսումնական գործունեություն.
• Ամբիոնի ընդհանուր տարեկան ծանրաբեռնվածությունը՝ ավելի քան 9 հազար ժամ է
• Բարձր որոկավորում ունեցող պրոֆեսորադասախոսական կազմ. ֆակուլտետում դասավանդում են 7 գիտությունների դոկտոր, 13 գիտությունների թեկնածու ընդհանուր 25-ից (դասախոսների ընդհանուր թվի 80%-ը գիտական կոչում ունեն):
• Բակալավրիատի մակարդակով ընդհանուր մասնագիտական և մասնագիտացված առարկաների ցիկլը ներառում է 39 ուսումնական դասընթացներ, այդ թվում՝ «Ընդհանուր հոգեբանություն», «Սոցիալական հոգեբանություն», «Ստեղծագործության հոգեբանություն», «Կլինիկական հոգեբանություն», «Անհատի հոգեբանություն», «Կառավարման հոգեբանություն», «Էքստրեմալ իրավիճակների հոգեբանություն», «Փորձարարական հոգեբանություն», «Կենսաբանական ինքնակարգավորման հիմունքներով համակարգային հոգեֆիզիոլոգիա» և այլն, մագիստրատուրայում՝ «Հոգեբանության դասավանդում բարձրագույն դպրոցում», «Սահմանային հոգեկան խանգարումներ», «Արվեստի հոգեբանություն», «Կոգնիտիվ հոգեբանություն», «Հոգեբանական հետազոտությունների ծրագրավորում», «Հոգեբուժության սեմինար հոգեբանության վերաբերյալ» և այլն։
Հոգեբանության ամբիոնի գիտահետազոտական գործունեությունը կենտրոնացած է հոգեբանական գիտության արդի տեսական, մեթոդաբանական և գործնական խնդիրների զարգացման վրա. կրթության ոլորտում ուսումնասիրելով էկզիստենցիալ-հումանիստական խնդիրները, ինքնության, կյանքի տարբեր ոլորտներում անհատականության խնդիրները, մասնագիտական բնութագրերի անձնային որոշիչ գործոնների ուսումնասիրություները՝ անհատական հոգեբանական, ընտանեկան, մասնագիտական գործունեության ոլորտներում անհատականության ուղղում ախտորոշման հոգեբանական ասպեկտների դիտարկման հիման վրա:
ԲԱԿԱԼԱՎՐԻ ԱՍՏԻՃԱՆ
«Հոգեբանություն»
ՄԱԳԻՍՏՐՍՏՈՒՐԱ
«Անհատի հոգեբանություն»
«Կառավարման հոգեբանություն»
«Ընտանեկան հոգեբանություն»
ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱ
ԺԹ.00.00 Հոգեբանական գիտություններ
ԺԹ.00.01 Ընդհանուր հոգեբանություն, հոգեբանության տեսություն և պատմություն, անձի հոգեբանություն
Բերբերյան Ասյա Սուրենի՝
Հայ-ռուսական համալսարանի հոգեբանության ամբիոնի վարիչ, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հոգեբանություն ուղղության ղեկավար, Համառուսական մասնագիտական հոգեթերապևտիկ լիգայի հայկական տարածաշրջանային մասնաճյուղի ղեկավար և իսկական անդամ, Հոգեբանական գիտությունների միջազգային ակադեմիայի հայկական մասնաճյուղի վարիչ և իսկական անդամ։
Ասյա Սուրենի Բերբերյանը ՀՌՀ-ում աշխատում է հիմնադրման առաջին օրերից։ 2005 թվականին Բերբերյան Ա.Ս. լիցենզիա ստանալու համար պատրաստել է նյութերի փաթեթ, բացվել է բակալավրիատի հոգեբանության մասնագիտության 37.03.01. «Հոգեբանություն».՝ ուղղությունը, 2009 թ. մագիստրատուրայի հոգեբանության մասնագիտության 37.04.01. «Անհատի հոգեբանություն», «Կառավարման հոգեբանություն», «Ընտանեկան հոգեբանություն և ընտանեկան խորհրդատվություն», «Ռազմական հոգեբանություն» և հետագայում ասպիրանտուրայի ընդհանուր հոգեբանության ՝ 19.00.01. «Ընդհանուր հոգեբանություն, անհատականության հոգեբանություն, հոգեբանության պատմություն»: Հաջողությամբ են գործում հոգեբանության պատմության և տեսության, անհատաի հոգեբանության բոլոր մակարդակները:
Ա.Ս.Բերբերյանը 2002թ. նշանակվել է «Էթնոմշակութային և էկոլոգիական զբոսաշրջության» ամբիոնի վարիչ
2005 թվականին Հոգեբանության ամբիոնի վարիչ (հոգեբանության ուղղության բացման պահից):
Ա.Ս. Բերբերյանը հանդիսանում է «ՀՌՀ Լրաբեր», «Հոգեկան առողջության հայկական հանդես» (ՀՀ) ամսագրերի խմբագրական խորհրդի անդամ, ՌԴ «Սոցիոսֆերա» գիտամեթոդական ամսագրի միջազգային խմբագրական խորհրդի անդամ, ՌԴ Գիտական համագործակցության զարգացման կենտրոնի հոգեբանության և մանկավարժության միջազգային կոնֆերանսների, «Ռուսական հոգեբանական հանդես», ՌԴ ՏՊՀ-ի «Գիտության վեկտոր» գիտական ամսագրերի կազմկոմիտեների անդամ:
Ա. Բերբերյանը Համառուսական պրոֆեսիոնալ հոգեթերապևտիկ լիգայի հայկական տարածաշրջանային մասնաճյուղի ղեկավարն ու իսկական անդամն է, Հոգեբանական գիտությունների միջազգային ակադեմիայի հայաստանյան մասնաճյուղի ղեկավարն ու իսկական անդամը, International Council of Professional Therapists անդամ, Ռուսաստանի հումանիտար գիտական հիմնադրամի արտասահմանյան փորձագետ է, Հայաստանի հոգեբանների միության էթիկայի հանձնաժողովի ղեկավարն է։ Ա.Ս. Բերբերյանը բազմիցս պատշաճ կերպով ներկայացրել է հայրենական գիտությունը միջազգային սիմպոզիումներում, գիտաժողովներում և կոնգրեսներում, ամենամյա միջազգային և հանրապետական դասավանդման և ուսանողական գիտագործնական գիտաժողովների կազմակերպիչն է։ Ունի ավելի քան 300 գիտական աշխատանք (h-index – 11), ղեկավարում է բարձրագույն կրթության հումանիզացման և էթնոմշակութային ինքնության հիմնախնդիրների, միջազգային գիտաժողովների կազմակերպմանն առնչվող դրամաշնորհային ծրագրերը։
Ա.Ս. Բերբերյանը պարգևատրվել է ՌԴ կրթության և գիտության նախարարության պատվոգրով՝ կրթական գործընթացի զարգացման և կատարելագործման գործում երկար տարիների արդյունավետ աշխատանքի, բարձր որակավորում ունեցող մասնագետների պատրաստման գործում նշանակալի ավանդի համար (2016թ.) և Մասնագիտական հանրությանը մատուցած ծառայությունների համար դափնեկիր դիպլոմով (2016 թ.): ՀՌՀ-ում ուսումնական գործընթացին անձակենտրոն մոտեցման ներդրման համար նրան շնորհվել է «Տարվա լավագույն դասախոս» կոչումը, կրթական համակարգում արդյունավետ գործունեության և բարձրագույն մասնագիտական կրթություն ունեցող մասնագետների գործնական վերապատրաստման, ռուս-հայկական գիտական կապերի հզորացման գործում ունեցած վաստակի համար արժանացել է ՀՀ-ում գործող Ռոսսոտրուդնիչեստվոյի դաշնային գործակալության կողմից։ ՀՌՀ գիտխորհրդի որոշմամբ Հայ-ռուսական համալսարանում հոգեբանական ուղղության ձևավորման և զարգացման գործում ունեցած անձնական մեծ ավանդի, հոգեբանության ամբիոնի զարգացման գործում ներդրած ավանդի և երկարամյա գիտամանկավարժական գործունեության համար արժանացել է «Հայ-ռուսական համալսարանի պատվավոր պրոֆեսոր»-ի կոչման (2018 թ.):
Ա.Ս. Բերբերյանը պարգևատրվել է նաև հետևյալ պարգևներով՝ ՀԳՄԱ-ի կողմից Հոգեբանության մեջ ունեցած վաստակի շքանշանով, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Ոսկե մեդալով (2021թ.), ՀՌՀ Ոսկե մեդալով (2021 թ.), «ՌԴ կրթության ոլորտի պատվավոր աշխատող» կոչումով (2022) և այլն: